National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.06.2015
Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
1 / 3

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ:

Զեկուցողների նպատակն էր լսել խորհրդարանականների տեսակետները ՀՀ սահմանադրական բարեփոխումների, դրանց արդյունքում առաջացած օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումներին դեմ քվեարկող անձանց պաշտպանության ապահովման վերաբերյալ:

Անդրադառնալով հանրաքվեին ընդառաջ կատարվող նախապատրաստական աշխատանքներին` Հովհաննես Սահակյանը նշել է, որ երկրի քաղաքական օրակարգում այսօր ամենակարեւոր հարցը, իսկապես, սահմանադրական բարեփոխումների խնդիրն ու հանրաքվեն է: Ըստ նրա` հանձնաժողովն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի հանրաքվեն լինի առավել արդյունավետ ու առանց ցնցումների: Նա նշել է, որ խորհրդարանն արդեն իսկ ընդունել է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, ինչպես նաեւ փոփոխությունների է ենթարկել այն` համապատասխանեցնելով ՀՀ Ընտրական օրենսգրքին: Պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ քվեարկված նախագիծը կապահովի սահմանադրական բարեփոխումների ոչ միայն քվեարկությունը, այլ նաեւ քարոզարշավի` հավասար պայմաններում անցկացումը:

Խոսելով իրականացված փոփոխությունների մասին` նա տեղեկացրել է, որ դեմ եւ կողմ ուժերի համար տրամադրվել է անվճար հեռուստաեթերի հավասար ժամանակ, քարոզարշավների համար համայնքների կողմից անվճար դահլիճներ ու պաստառներ փակցնելու համար նախատեսված վայրեր, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին հնարավորություն է տրվել ընտրությունների ժամանակ տեղամասերում ունենալ վստահված անձինք:

Անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին` Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ մասնագիտական խումբն աշխատում է հայեցակարգի դրույթների վրա, որը հավանության է արժանացել եւ հաստատվել է երկրի Նախագահի կողմից: Նա վստահեցրել է, որ մասնագիտական խումբը փուլ առ փուլ իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները: Այն պատրաստ լինելու դեպքում կրկին կներկայացվի ՀՀ Նախագահին, ում հավանությանն արժանանալուց հետո այն կբերվի Ազգային ժողով, իսկ եռամսյա ժամկետում ԱԺ քաղաքական ուժերը կկարողանան փաստաթղթի վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետները:

Պարոն Սահակյանը նշել է նաեւ, որ երբ փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպի խորհրդարանական լսումներ` արտաքաղաքական ուժերին եւ հասարակական կազմակերպություններին հնարավորություն տալով մասնակցելու խորհրդարանում շրջանառվող նախագծի քննարկմանը: Իսկ դրան ընդառաջ` մոնիթորինգի փոքրիկ խմբեր են ուղարկվել Շիրակի եւ Լոռու մարզեր` պարզելու հասարակության տեղեկացվածության աստիճանը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների արդյունքում առաջացած օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը` Հովհաննես Սահակյանը նշել է, որ բավական մեծ թվով օրենքներ ենթակա են փոփոխության:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am